Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում իրանցի ուխտանգացներին առևանգելու մեջ

Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում իրանցի ուխտանգացներին առևանգելու մեջ

PanARMENIAN.Net - Թեհրանը մեղադրել է Վաշինգտոնին Սիրիայում իրանցի ուխտագնաց շիիթների առևանգման մեջ, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ուղերձ է հղել Վաշինգտոնին, որում նշել է, որ «Սիրիայի ահաբեկչական խմբերին աջակցող և զենք մատակարարող ԱՄՆ-ը մեղավոր է Դամասկոսում 48 ուխտագնացների առևանգման մեջ»:

Նախօրեին հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ 48 առևանգված ուխտագնացներից 3-ը սպանվել են սիրիական բանակի կողմից գնդակոծության ժամանակ: Գրոհայինները սպառնացել են սպանել մնացած ուխտագնացներին, եթե բանակը չդադարեցնի գնդակոծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---