ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարները օգոստոսի 30-ին կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարները օգոստոսի 30-ին կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախարարական հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 30-ին, երեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը համաշխարհային կառույցում:

Սիրիայում զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարողացել համաձայնեցնել Սիրիայում տիրող բռնությունները դադարեցնելու վերաբերյալ միջոցները` մոտեցումներում առկա տարաձայնությունների պատճառով: Արևմտյան երկրներն առաջարկում են պատժամիջոցների փաթեթի ընդունում, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը կողմնակից են իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---