Դերեք Շիրինյանի և «Դորիանսի» համերգի տոմսերը կարժենան 5000-10.000 դրամ

Դերեք Շիրինյանի և «Դորիանսի» համերգի տոմսերը կարժենան 5000-10.000 դրամ

PanARMENIAN.Net - «Դորիանս» ռոք խմբի և հանրահայտ ամերիկահայ ստեղնահար Դերեք Շիրինյանի երևանյան համերգի տոմսերը կարժենան 5000, 7000 և 10000 դրամ:

Համերգը տեղի է ունենալու սպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի հատուկ հյուրը լինելու է «Դիփ փարփլ» լեգենդար խմբի անդամ Գլեն Հյուզը:

Համագործակցությունն իրականանում է Գարիկ Իսրայելյանի ուժերով, ով ծանոթացրեց երաժիշտներին իրար հետ: Համերգում կատարվելու են «Դորիանսի» ստեղծագործությունները:

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---