Իրանն առայժ որոշում չի էլ կայացրել միջուկային զենքի ստեղծման մասին, պնդում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները

Իրանն առայժ որոշում չի էլ կայացրել միջուկային զենքի ստեղծման մասին, պնդում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները

PanARMENIAN.Net - «Իրանի իրավիճակի մասին ազգային հետախուզության գնահատականը» թեմայով զեկույցը Իրանը նախկինի նման հեռու է միջուկային զենք ստեղծելուց և Թեհրանն անգամ որոշում չի կայացրել դրա ստեղծման մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ամերիկյան և իսրայելական ԶԼՄ-ներում հայտնվել էր հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձր պաշտոնյաներին են ներկայացրել «Իրանի իրավիճակի մասին ազգային հետախուզության գնահատականը» թեմայով զեկույցը:

ՌԲԿ-ն ըդգծել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ զեկույցը վկայում է այն մասին, որ իրանական միջուկային սպառնալիքի վերաբերյալ Վաշինգտոնի և Թել Ավիվի գնահատականները մոտ են: Սակայն ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հերքել են իսրայելցի քաղաքական գործչի հայտարարությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---