ՀԱԿ երիտասարդները կազմակերպել են ֆլեշ-մոբ` նվիրված հայ ակտիվիստների ձերբակալման 1-ամյակին (վիդեո)

ՀԱԿ երիտասարդները կազմակերպել են ֆլեշ-մոբ` նվիրված հայ ակտիվիստների ձերբակալման 1-ամյակին

PanARMENIAN.Net - 2011 թ. օգոստոսի 9-ի դեպքերի մեկ տարին լրանալու և դրան հաջորդած Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման, իսկ այնուհետև հուլիսի 20-ի դատավճռով նրանցից 4-ին` Սարգիս Գևորգյանին, Արտակ Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին մինչև 6 տարվա ազատազման դատապարտելու կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ֆլեշ-մոբ:

2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվիստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

2012-ի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:

Օգոստոսի 4-ին հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դրա համար հիմք է ծառայել հանցագործության մեջ նրանց մասնակցության ապացույցների բացակայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---