Մարատ Զաքարյան. Աղջիկների ամուսնանալու լավագույն տարիքը 22-23 է, իսկ տղաներինը` 24-26

Մարատ Զաքարյան. Աղջիկների ամուսնանալու լավագույն տարիքը 22-23 է, իսկ տղաներինը` 24-26

PanARMENIAN.Net - Աղջիկների ամուսնանալու լավագույն տարիքը 22-23 է, իսկ տղաներինը` 24-26: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը: «Բժշկության մեջ գոյություն ունի ֆիզիոլոգիական, հոգեսեռական և մարմնասեռական զարգացում: Եթե դրանցից որևէ մեկը մյուսին զուգահեռ չի ընթանում, ապա վաղաժամ ամուսնության դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,- դիտարկում է սեքսապաթոլոգը:

Զաքարյանի խոսքով` կովկասյան երկրներում աղջիկների սեռական զարգացումը սկսում է 9-10 տարեկանից: «Բայց պատահում է նաև վաղաժամ և ուշացած սեռական զարգացում: Ամուսնության պարագայում շատ անհատական մոտեցում է հարկավոր նման դեպքերում, հատկապես, եթե խոսքը առաջին սեռական փորձառության մասին է»,- նշեց նա` հավելելով, որ նախորդ տարիների համեմատ թե' աղջիկների, թե' տղաների առաջին սեռական փորձառության տարիքը երիտասարդացել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---