Սիրիայի նախագահի արարողակարգային ծառայության ղեկավարը չի դավաճանել Ասադի ռեժիմին

Սիրիայի նախագահի արարողակարգային ծառայության ղեկավարը չի դավաճանել Ասադի ռեժիմին

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահի արարողակարգային ծառայության ղեկավար Մուհիդդին Մասլամանին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ նա չի անցել ապստամբների կողմը, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն:

Մասլամանիի խոսքով, նախօրեին տարածված տեղեկատվությունը ռեժիմին դավաճանելու մասին հայտնվել է այն պահին, երբ նա բուժման նպատակով գտնվել է Լիբանանում:

«Երբ ես լսեցի այդ հաղորդագրությունները, ես ցնցված էի և անհապաղ վերադարձա Դամասկոս»,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր հաղորդել են իր փախուստի մասին, ակնհայտորեն փորձել են վնասել նախագահ Բաշար Ասադի հեղինակությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---