Մոսկվայում չեն աջակցի Իրանի միջուկային ծրագրին, եթե վերջինս համառի С-300 ներմուծման հարցում

Մոսկվայում չեն աջակցի Իրանի միջուկային ծրագրին, եթե վերջինս համառի С-300 ներմուծման հարցում

PanARMENIAN.Net - Կրեմլը չի բացառում Իրանի հետ հարաբերությունների վերանյման հնարավորությունը այն բանից հետո, ինչ վերջինս դիմել է Ժնևի դատարան` կապված С-300 մատակարարման դադարեցման հետ, հաղորդում են դիտորդները: Սակայն փորձագետները կարծում են, որ հակամարտությունը կարող է «բեմադրված» լինել երկու կողմերից էլ, գրում է «Կոմմերսանտ» պարբերականը:

Թեհրանի կողմից ներկայացված հայցն արժե գրեթե 4 մլրդ դոլար: Կրեմլում որոշում է կայացվել, որ եթե Իրանը հետ չվերցնի իր հայցը, Ռուսաստանը կհրաժարվի Իսլամական Հանրապետության միջազգային սատարումից, մասնավորապես` միջուկային ծրագրի հարցերում:

Պարբերականն ընդգծում է,որ ռուսական միջկառավարական պատվիրակությունը կայցելի Իրան և կփորձի ևս մեկ անգամ բացատրել վերջինիս հայցը ետ վերցնելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---