Բրեդ Պիտը Անջելինա Ջոլիի հետ կամուսնանա իր ծնողների ոսկե հարսանիքի օ՞րը

Բրեդ Պիտը Անջելինա Ջոլիի հետ կամուսնանա իր ծնողների ոսկե հարսանիքի օ՞րը

PanARMENIAN.Net - Բրեդ Պիտն ու Անջելինա Ջոլին նախահարսանեկան իրարանցում են առաջացրել լրատվամիջոցներում: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ֆրանսիայում իրենց Շատո Միրավալ առանձնատանը նրանք ընդունում են իրենց հարազատներին և մտերիմ ընկերներին: Ազգականների թվում են առաջին հերթին Բրեդ Պիտի ծնողները` Բիլն ու Ջեյնը, իսկ պատվավոր հյուրերից ներկա է Ջոլիի անձնական ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպը, որը պատրաստել էր նրա նշանդրեքի մատանին:

Թեև ենթադրվում է, որ խնջույքը Բրեդ Պիտի ծնողների ամուսնության 50-ամյակի պատվին է, սակայն տեղի բնակիչները համոզված են, որ այնտեղ իսկական իրարանցում է:

«Բրեդը Շատո Միրավալ մեկնեց, որպեսզի վերահսկի նախապատրաստական աշխատանքները: Այժմ բոլորն են այնտեղ: Ասում են, թե Ջեյնի ու Բիլի ոսկե հարսանիքի կապակցությամբ է, բայց ոմանք կարծում են, թե երկար սպասված առիթն է: Անգամ Անջելինայի անձնական ոսկերիչն է ժամանել»,- գրում է The Sun-ի աղբյուրներից մեկը:

Բրեդ Պիտն ու Անջելինա Ջոլին, որոնք երեք հարազատ և երեք որդեգրած երեխա ունեն, ապրիլին հայտարարեցին իրենց նշանդրեքի մասին, բայց չհայտարարեցին հարսանիքի օրը:

Դրա հետ մեկտեղ նրանք պարբերաբար նշել են, որ երազում են համեստ արարողության մասին իրենց Շատո Միրավալ առանձնատանը` Ֆրանսիայի հարավում: Հատկանշական է, որ 48-ամյա Բրեդը 37-ամյա Անջելինային 450 հազ. դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել, որը համարվեց նախահարսանեկան նվեր:

Հյուրերի ցուցակը նախատեսվում է 20 հոգուց ոչ ավել, և նրանց թվում պետք է լինի Ջորջ Քլունին, որը դեռ չի ժամանել: Աղբյուրը գրում է, որ Ջորջն ու Բրեդը լավագույն ընկերներ են, և նա ոչ մի դեպքում բաց չի թողնի նման իրադարձությունը: «Նա իր տանն է Իտալիայում, բայց կարող է Մարսել ժամանել մեկ ժամից: Առանձնատան շուրջ իսկական իրարանցում է»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---