Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին նախքան ԱՄՆ ընտրությունները

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին նախքան ԱՄՆ ընտրությունները

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կցանկանային հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին այս աշնանը, սակայն դեռևս չեն ստանում բանակի հրամանատարության և հատուկ ծառայությունների աջակցությունը, ընդգծում է ՌԻԱ Նովոստին` հղելով «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականին:

Նաթանյահուն համոզված է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը, չնայած բոլոր հավաստիացումների, չի կարողանա ժամանակին կանգնեցնել Իրանին` ատոմային զենքի ճանապարհին:

Պարբերականը, մասնավորապես, ընդգծում է, որ վարչապետն ու նախարարը հակված են հարվածը հասցնել նախքան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---