Գրոհայինները պատանդ են վերցրել սիրիական հեռուստաալիքի 4 աշխատակիցներին, երբ վերջիններս լուսաբանել են Դամասկոսի մերձակայքում տիրող իրավիճակը

Գրոհայինները պատանդ են վերցրել սիրիական հեռուստաալիքի 4 աշխատակիցներին, երբ վերջիններս լուսաբանել են Դամասկոսի մերձակայքում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Զինված գրոհայինները շաբաթ օրը Դամասկոսի արվարձաններում պատանդ են վերցրել սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքի 4 աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, աշախատակիցները առևանգվել են սիրիական մայրաքաղաքի հյուսիսում: Նրանք պատանդ են վերցվել տիրող իրավիճակը լուսաբանելու ընթացքում:

Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, Օգոստոսի սկզբին իսլամական խայրահեղականները սպանել են սիրիական հեռուստատեսության պաշտոնական ալիքի ամենահայտնի հաղորդավար Մուհամմեդ Ալ-Սաիդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---