Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ Է.ՋՈՆՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆԱ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԷ

PanARMENIAN.Net - «Պարզապես անգրագիտություն է համեմատություն անել տարբեր հակամարտությունների միջեւ: Մեր վրացի, ռուս, եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները շատ լավ հասկանում են, որ Աբխազիայի հակամարտությունը եւ Ղարաբաղինը նույնը չեն, որ Օսիայինը եւ Մերձդնեստրինը բոլորովին այլ բնույթ են կրում», հայտարարել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ, Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի երեկվա հայտարարությունը: Հիշեցնենք, որ Ջոնսը, որը մի քանի օրից պաշտոնաթող է լինելու, հայտարարել էր, որ «Ռուսաստանի շահերից է բխում, որ լուծվեն Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ղարաբաղի հիմնահարցերը, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ, եւ որ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները»: «Եթե նա խոսում է անջատողական ուժերի մասին, ապա հավանաբար պետք է հաշվի առներ, որ Լեռնային Ղարաբաղում ամբողջ բնակչությունն է ցանկացել անջատվել Ադրբեջանից», ասում է Վ.Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, պետքարտուղարի օգնականի խոսքերը ամերիկյան պաշտոնական տեսակետը չէ: «Պաշտոնանկության եզրին կանգնած մարդիկ շատ հաճախ որոշ դրդապատճառներից ելնելով են անում իրենց հայտարարությունները», ավելացրել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---