Իրանը մասնակցում է Բաշար Ասադի զորքերի մարզմանը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ

Իրանը մասնակցում է Բաշար Ասադի զորքերի մարզմանը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ

PanARMENIAN.Net - Իրանն էական դեր է խաղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պահպանման հարցում, այդ թվում` զբաղվում է նրա զորքորի ռազմական նախապատրաստությամբ: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, հաղորդում է Associated Press-ը:

Լեոն ՊԱնետտան ընդգծել է, որ Իրանը անհաջող որոշում է կայացնում` օգնություն ցուցաբերելով սիրիական ռեժիմին:

«Նրա գործողությունները միայն նպաստում են արյունահեղությանը և դատապարտված ռեժիմի պահպանմանը»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---