ՌՈՏԵՐԴԱՄԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԻՆՈՆԿԱՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հոլանդիայում բացված Ռոտերդամի 34-րդ կինոփառատոնին մասնակցում են հայ ռեժիսորների 4 կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, փառատոնի ընթացքում կներկայցվի Արսեն Ազատյանի «Ճամփեզրին» ֆիլմը, որը պատմում է Լեռնային Ղարաբաղում հայերի ազատագրական պայքարի մասին: Գլխավոր հերոսը` Ղարաբաղի բարբառով խոսող ծերունի է, որը պայքարում է ծանր մարտերի ժամանակ հայրենի տունը եւ հարազատ վայրերը չլքելու իր իրավունքի համար: Նշենք, որ Ռոտերդամի փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաեւ Նարինե Մկրտչյանի երեք ֆիլմերը:




 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---