Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը

Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը

PanARMENIAN.Net - Իսրայելը նախօրեին Եգիպտոսի հետ սահմանին տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը: Ինչպես հաղորդել է «Ջերուսալեմ փոստ» պարբերականը, հղելով ՊՆ աղբյուրներին, ՀՀՊ համակարգը տեղադրվելու է Կարմիր ծովի ափին տեղակայված Էյլաթ քաղաքը պաշտպանելու համար:

«Երկաթե գմբեթ» համակարգերը, որոնք մշակվել են Իսրայելում` ԱՄՆ աջակցությամբ, տեղակայվում են երկրի արտաքին սահմանների առավել վտանգավոր հատվածներում, ինչպես նաև կենտրոնական մասում` Նեգև անապատի միջուկային օբյեկտները պաշտպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---