ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՐԵԼ ԵԽԽՎ-ԻՑ

PanARMENIAN.Net - «Եթե մինչեւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը Ադրբեջանում չլուծվի քաղբանտարկյալների հարցը, ապա երկիրը կարող է կորցնել իր մանդատն այդ կազմակերպությունում»,- «Բի-Բի-Սի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Մալկոլմ Բրյուսը: Նրա խոսքերով` նա ծանոթանում է ընդդիմության յոթ առաջնորդների գործին եւ գտնում է, որ նրանց կարելի է դիտել որպես քաղբանտարկյալներ: Իրավապաշտպան Լեյլա Յունուսը նշել է, որ նա բազմիցս զգուշացրել է միջազգային կազմակերպությունների համբերության սահմանների մասին: «Միայն համընդհանուր ներում կիրառելու դեպքում Ադրբեջանը կարող է խուսափել անցանկալի հետեւանքներից»,- ընդգծել է Լ.Յունուսը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ մինչեւ օրս կան քաղբանտարկյալներ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---