ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, տնտեսական եւ քաղաքական խնդիրներ կքննարկվեն Թբիլիսիում այսօր իր աշխատանքն սկսած «Հարավային Կովկասը 21-րդ դարում. խնդիրներ եւ հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում, տեղեկացրել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն քաղաքական գործիչներ, գիտնականներ եւ քաղաքագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---