ՀՀ ԿԲ. Հայաստանը ԵԽ-ում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի22 օգոստոսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2006-ից սկսած Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոն է ստացվել շուրջ 1000 հաշվետվություն կասկածելի գործարքների մասին, միաժամանակ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում դրանց թիվը կազմել է 150 գործարք: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: Հիմնականում, նրա խոսքով, կասկածելի են պլաստիկ քարտերով գործարքները, արժեթղթերը, կեղծ նամակները, որոնք մարդիկ ստանում են էլեկտրոնային փոստով, որոնցում տեղեկատվություն է պարունակվում ժառանգություն ստանալու կամ խոշոր շահումի մասին, կան նաև որոշ միջազգային գործարքներ: Նրա խոսքով, Հայաստանում փողերի լվացման առավել ռիսկային ոլորտներից է շինարարության ոլորտը: Ազատյանը հավելել է, որ կենտրոնը համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Վերջին 5 տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից կենտրոն է ուղորդվել շուրջ 230 հարցում, իսկ 8 ամիսների ընթացքում` 45: Նրա խոսքով, այս տարի արդեն կա դատարանի 18 եզրակացություն և մի քանի հարուցված դատական քննություններ: Ազատյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի և Ուկրաինայի: Ազատյանը հաղորդել է, որ վերջին տարիներին կենտրոնը ստացել է շուրջ 36 հարցումներ ֆինանսական հետախուզության միջազգային կառույցներից, միաժամանակ անցած տարի դրանց թիվը կազմել է շուրջ 18: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |