ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՐԿԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մասին օրինագծի համաձայն` ԼՂՀ քաղաքացիները պետք երկակի քաղաքացիության իրավունք ունենան: Այս մասին այսօր հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Նախարարի խոսքերով` օրենքը պաշտպանելու է բոլոր քաղաքացիների իրավունքները` անկախ ծագումից, ռասայական եւ ազգային պատկանելիությունից: Ինչպես հայտարարել է Ա.Մելիքյանը, ԼՂՀ պարտավոր է պատասխանատվություն ստանձնել այն հայերի ճակատագրի համար, ովքեր ծնվել, ապրել եւ հետագայում արտաքսվել են Ադրբեջանից: Օրինագիծը քաղաքացիության տրամադրում է նախատեսում նաեւ այս խմբին պատկանող մարդկանց, ինչը թույլ կտա լիարժեքորեն պաշտպանել նրանց շահերը, հայտարարել է նախարարը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---