Ըստ Forbes-ի, Անգելա Մերկելն ու Հիլլարի Քլինթոնը աշխարհի ամենաազդեցիկ կանայք են

Ըստ Forbes-ի, Անգելա Մերկելն ու Հիլլարի Քլինթոնը աշխարհի ամենաազդեցիկ կանայք են

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը աշխարհի ամենաազդեցիկ կանայք են` համաձայն ամերիկյան Forbes ամսագրի կայքում հրապարակված ամենամյա վարկանիշի:

Երրոդ հորիզոնականում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը: Ցուցակում ներառվել են նաև ԱՄՆ նախագահի կին Միշել Օբաման և Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին:

Վարկանիշում 4-6 հորիզոնականները զբաղեցրել են Բիլլ Գեյթսի կին Մելինդա Գեյթսը, New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը և Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---