«168 ժամ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը՝ Սերժ Սարգսյանի շտաբի պետ![]() 23 օգոստոսի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ նախօրեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հանդիպում է կազմակերպել Սյունիքի մարզպետարանում, որին մասնակցել են մի շարք դպրոցների տնօրեններ եւ պետական կառույցների ղեկավարներ: «Հանդիպման ժամանակ Մ. Հակոբյանը հայտարարել է, որ Կապանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ անդամ, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Վերջինս երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը` ասելով, որ նման հանդիպում իսկապես եղել է, եւ Հակոբյանը հայտարարել է իրեն աջակցելու մասին: Երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանն ասել է, թե իր համար անակնկալ էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի այն հայտարարությունը, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ինքը պաշտպանելու է ՀՀԿ անդամ, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Մեր թղթակցի հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերվում Մ. Հակոբյանի այդ քայլին, Ա. Աթայանը պատասխանել է. «Նորմալ, ի՞նչ պետք է ասեմ: Դա նրա որոշումն է, եւ հարգում եմ այդ որոշումը: Այդ հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ չեմ կարող»: Իսկ մեր թղթպկցի այն դիտարկմանը, թե շաբաթներ առաջ «168 ժամ»-ին տված հարցազրույցում հայտարարել էիք, որ Մ. Հակոբյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում չեզոք դիրքորոշում է պահպանելու, Ա. Աթայանը պատասխանել է. «Ճիշտն ասած, ես հույս ունեի, որ Մաքսիմ Հակոբյանը չեզոք կմնար ընտրություններին, քանի որ, իմ տեղեկություններով, նախագահական ընտրություններին նա պետք է լիներ ՀՀԿ-ի տարածքային շտաբի պետը: Իմ կարծիքով` այս պահին ճիշտն այն կլիներ, որ նա մնար չեզոք: Ինձ համար անակնկալ էր Մաքսիմ Հակոբյանի որոշումը»: Ա. Աթայանը նաեւ ասել է, թե իր եւ Մ. Հակոբյանի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել, իրենց հարաբերությունները շարունակում են կրել նորմալ բնույթ: Թերթը հիշեցնում է, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին Մ. Հակոբյանը պաշտպանել է Ա. Աթայանի թեկնածությունը»,- գրում է թերթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |