Ջոն Լեննոնի մարդասպանին 7-րդ անգամ մերժել են. նա կշարունակի կրել պատիժը

Ջոն Լեննոնի մարդասպանին 7-րդ անգամ մերժել են. նա կշարունակի կրել պատիժը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը 7-րդ անգամ մերժել է Ջոն Լեննոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենի խնդրագիրը, հինգշաբթի հաղորդել է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը:

57-ամյա Մարկ Դևիդ Չեպմենի կողմից խնդրագիրը ներկայացվել է օգոստոսի 21-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա խիստ ռեժիմի բանտում անցկացրել է ավելի քան 30 տարի:

Երգչի այրին անփոփոխ կերպով դեմ է հանդես գալի ամուսնու մարդասպանի ազատ արձակմանը` կարծելով, որ նա սպառանալիք է իր, Ջոն Լեննոնի երկու որդիների և ամբողջ հասարակության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---