ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԱՅՍՕՐ ԲԱՑՎՈՒՄ Է «ԲԱԼԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Վիլնյուսում այսօր բացվում է «Բալթյան եւ Հարավային Կովկասի երկրներ. բարեփոխությունների փորձ եւ համագործակցության ռազմավարություն» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները նախատեսում են քննարկել Արեւմուտքի երկրների օգնությունն Անդրկովկասի պետություններին քաղաքական, տնտեսական եւ ռազմական բարեփոխությունների գործում, ինչպես նաեւ վերլուծել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման եղանակները: Միջոցառմանը մասնակցում են քաղաքագետներ, խորհրդարանականներ, դիվանագետներ եւ զինվորական մասնագետներ Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից: Ենթադրվում է, որ խորհրդաժողովին Հայաստանից կմասնակցեն ՀՀ ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---