Հերթական կեղծ ահազանգը

Հերթական կեղծ ահազանգը

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 17.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահները և «1-03» ծառայության դիսպետչերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---