Նախօրեին Նանսենի 13 շենքում կատարված սպանությունը բացահայտվել է

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ժամը ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է բնակարանի տիրոջ` 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի դիակը:

Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքների հետքեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ նշված բնակարանում Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը այսօր ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը:

Միքայել Անանիկյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---