Կրկին դոլարներ են տպելու

Կրկին դոլարներ են տպելու

PanARMENIAN.Net - Հավանականությունը, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կհայտարարի քանակական մեղմացման ծրագրի մասին, մեծանում է: ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեն կողմ է հանդես եկել ԴՊՀ հետագա գործողություններին, ընդգծելով, որ քանանակական մեղմացումը ավելի վաղ նպաստել է ԱՄՆ տնտեսությունում շարունակաբար վատացող իրավիճակի բարելավմանը, սակայն այնուամենայնիվ, դրդում է գերատեսչությանն ընդունել նոր «անհրաժեշտ» միջոցառումներ: Ֆինանսական շուկաներն արդեն սպասում են ամերիկյան տպող սարքերի գործարկմանը. այդ համատեքստում եվրոյի արժեքը, թուլացող դոլարի ֆոնի վրա, աճում է:

Մինևնույն ժամանակ Եվրոպայում Հունաստանը հայտարարում է տնտեսությունում առկա հաջողությունների մասին. երկրի վարչապետը հավաստիացնում է, որ միջազգային վարկատուների «եռյակի» զեկույցը կհաստատի իր խոսքերը: Ֆրանսիայի նախագահ Օլլանդը և Գերմանիայի կանցլեր Մերկելը միաձայն պնդում են, որ ցանկանում են, որ Հունաստանը մնա եվրագոտում: Արդյունքում, հունական հարցի շուրջ փորձագետների եզրակացության պարագայում, եվրոն կարող է լրացուցիչ ազդակ ստանալ աճի շարունակականության համար:

«Տեխնիկական առումով, ակնկալում ենք կորեկցիոն աճ` սկսած 1,2440 ցուցանիշից և գերադասում ենք վաճառել 1,2500-ից սկսած»,-ընդգծում են FOREX CLUB-ում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---