ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԱՄՆ Պետդեպարտամենտին: Նրանք կոչ են արել ԱՄՆ կառավարությանը ֆինանսական օգնություն չցուցաբերել Լեռնային Ղարաբաղին: Դիմումում ասվում է, որ ԱՄՆ կառավարության կողմից այդ «ինքնահռչակված կազմավորմանը» ֆինանսական օգնության տրամադրումը լուրջ մտահոգությունն է առաջացնում ադրբեջանական հասարակությունում: Դիմումում ասվում է, որ «դա կարելի է գնահատել որպես հովանավորում անջատողականներին եւ Ադրբեջանի օրենքներին չհարգում»,- գրում են ադրբեջանական ՈԿԿ-ները ԱՄՆ կառավարությանը: Հիշեցնենք, որ 2006 թվականի ԱՄՆ բյուջեի նախագծում Բուշի վարչակազմն առաջին անգամ նշել է Լեռնային Ղարաբաղն առանձին տողով` ոչ Հայաստանի կազմում, ոչ էլ` Ադրբեջանի: Լեռնային Ղարաբաղը նշված է «Եվրասիական տարածաշրջան» բաժնում եւ օգնության ընդհանուր չափը կազմում է 48,5 մլն դոլար
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---