Հունաստանի Ազգային բանկի մոտ պայթեցրել են ինքնաշեն ռումբ

Հունաստանի Ազգային բանկի մոտ պայթեցրել են ինքնաշեն ռումբ

PanARMENIAN.Net - Աթենքի Իլիոն շրջանում այսօր առավոտյան Հունաստանի Ազգային բանկի շենքի մոտ պայթել է ինքնաշեն ռումբ: Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, մոտակայքում գտնվող շենքերին և ավտոմեքենաներին հասցվել է աննշան վնաս, մարդկանց շարքում տուժածներ չկան, հաղորդել են հունական ոստիկանության ներկայացուցիչները:

Հունաստանում վերջին ամիսներին սոցիալական լարվածության ֆոնին հաճախացել է բանկերի, արտասահմանյան ֆիրմաների և քաղաքական գործիչների գրասենյակներն այրելը, որն առաջացել է կոշտ խնայողության միջոցների պատճառով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---