Սյունիքի մարզի դատախազն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Սյունիքի մարզի դատախազն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---