Վաղը Իրաքի իշխանությունները պատրաստվում են մահապատժի ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող միանգամից 254 մարդու

Վաղը Իրաքի իշխանությունները պատրաստվում են մահապատժի ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող միանգամից 254 մարդու

PanARMENIAN.Net - Իրաքի իշխանությունները մտադիր են օգոստոսի 29-ին մահապատիժ իրականացնել միանգամից 254 մարդու նկատմամբ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու մեջ, երեքշաբթի հաղորդում է «Ալ-Բաշիր» ինտերնետ-պորտալը` հղելով Բաղդադի դատական մարմինների աղբյուրին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքում զանգվածային մահապատժի մասին տեղեկությունները հետևել են ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ Բաղդադում սպանվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքով դատապարտված:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, սկսած 2004թ, իրաքյան դատարանները մահապատժի որոշում են կայացրել ավելի քան 1.2 հազար անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ահաբեկչական խմբակցությունների գործունեությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---