Հրատարակվել են Սփյուռքի հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերի օրինակները

PanARMENIAN.Net - «Զանգակ» հրատարակչության գրատանն այսօր տեղի ունեցավ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը:

Նախարարը նշեց, որ միասնական դասագրքի լույսընծայումը բնավ չի ենթադրում պարտադրանք, որ բոլոր դպրոցները պետք է անցնեն այս դասագրքերի կիրառմանը: Նորաստեղծ դասագրքերը ստեղծված են արևմտահայերենի միևնույն քերականական, ուղղագրական և ուղղախոսական սկզբունքների նույնականացմամբ:

Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները: Փորձնական դասագրքերն արդեն իսկ առաքվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ:

Փորձարկումից հետո ի մի կբերվեն բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Աշխատանքային հանձնախումբն ու մասնագետները հաշվի կառնեն դրանք դասագրքերի վերջնական տարբերակների հրատարակումը պատրաստելիս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---