ԱՄՆ նոր դեսպանը պատրաստվում է Ադրբեջանը վերածել «ուժեղ և շատ թափանցիկ երկրի»

ԱՄՆ նոր դեսպանը պատրաստվում է Ադրբեջանը վերածել «ուժեղ և շատ թափանցիկ երկրի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը «շատ կարևոր երկիր է ԱՄՆ համար», երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Ես անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ աշխատանքին, ադրբեջանցիների և երկրի հետ ծանոթանալուն, կարևոր խնդիրների լուծմանը»,-ասել է նա:

Դեսպանը հավելել է. «Աշխատելու ենք այնպիսի կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը, ժողովրդավարությունը, Ադրբեջանի վերածումը շատ ուժեղ և թափանցիկ պետության և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրները»:

Հունիսի 30-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Մորնինգսթարի թեկնածությունը Ադբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---