Այս տարի խորովածի համահայկական փառատոնին զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում![]() 29 օգոստոսի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ախթալայում սեպտեմբերի 8-ին, այս տարի արդեն 4-րդ անգամ տեղի կունենա Ավանդական խորովածի համահայկական փառատոնը: Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ այս տարի փառատոնին զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու Վրստանից, ինչպես նաև դիմումներ կան Գերմանիայից, Չեխիայից: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելացել է. « Բացի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ –ի անդամ ռեստորանների, մասնակիցներ կան նաև Բերձորից, Ջերմուկից, Լոռու, Գեղարգունքի, Սյունիքի մարզերից»: Որպես փառատոնի թերի կողմ Մամուլյանը մատնաշեց այն, որ փառատոնը դեռևս չունի հստակ մշակված կանոնադրություն. «Դա է պատճառը, որ արտասահմանից ժամանած մասնակիցների համար որոշակի բարդություններ են առաջանում»: Փառատոնի կազմակերպիչներից «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն էլ ասաց, որ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, որոշվել է, որ փառատոնը լինելու է վճարովի: Փառատոնն ուենալու է նաև գեղարվեստական մաս, որի ժամանակ ելույթ են ունենալու ժողովրդական երգի համույթներ, ինչպես նաև այս տարի փառատոնին ակուստիկ երաժշտությամբ 2 ժամ շարունակ ելույթ կունենաThe Beautified Project ռոք խումբը : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |