Հայաստանում կվարժեցվեն սահմանների ծառայողական շներ

Հայաստանում կվարժեցվեն սահմանների ծառայողական շներ

PanARMENIAN.Net - Հայաստանում կվերականգնվեն հնգամարտի և հրաձգային դպրոցները: Այսօր Հայաստանում հնգամարտի դպրոցի, Հրաձգային դպրոցի վերականգնման և ՀՀ Սահմանների ծառայողական շների վարժեցման մասին պայմանագիր կնքվեց Հայաստանի ԴՕՍԱՖ կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ մայոր, Արցախի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) և Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի միջև: Ինչպես իր խոսքում նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը, փաստաթուղթը նպատակ ունի Հայաստանում զարգացնելու կինոլոգիան, ծառայողական շնաբուծությունը: «Հայկական բանակում յուրաքանչյուր զինվորի կողքին անպայման պետք է շուն լինի, այդ հավատարիմ կենդանիները անփոխարինելի զենք են մարտիկի համար: Մենք ամեն ինչ անում ենք հայ զինվորի կողքին լինելու, նրան աջակցելու նպատակով»,- ասաց նա:

Վիոլետա Գաբրիելյանն իր հերթին հաղորդեց, որ պայմանագրի շնորհիվ երեխաները կընտելանան շներին, կսովորեն նրանց վարժեցնել: «Սա շատ կարևոր փաստ է երկրի ռազմական զինվածության տեսակետից: Բանակը կստանա պատրաստի կինոլոգներ, փոքրիկները կսովորեն դիպուկ կրակել և այլն: Բանակում ամեն ինչ պատահում է, տեխնիկական կարող է փչանալ կամ խոտաններ ունենալ, բայց շունն իր բնազդներով և հոտառությամբ միշտ հուսալի օգնական է»,- ասաց Հայաստանի Կինոլոգիական միության նախագահը` հավելելով, որ երեխաների մարզումների համար անհատույց կտրամադրվեն ԴՕՍԱՖ-ին պատկանող տարածքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---