ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հերթական նամակն է ուղարկել բանտից

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հերթական նամակն է  ուղարկել բանտից

PanARMENIAN.Net - ՀԱԿ դատապարտված 4 ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, ում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հուլիսի 20-ին դատապարտեց է 6 տարվա ազատազրկման, բանտից նամակ է ուղարկել լրատվամիջոցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քնած էի: Խցակիցներիս կատակով զգուշացրել էի, որ ինձ արթնացնեն միայն հրատապ տեղի ունեցող իրադարձության ժամանակ, ասենք՝ կալանքս՝ որպես խափանման միջոց, փոխելու դեպքում... Խցակիցս իրեն թույլ տվեց խախտել պայմանը և արթնացնելուց հետո ուշադրությունս հրավիրել հեռուստացույցին: Ցուցադրվում էր Բաղրամյան 26-ի դահիճներից մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում էր 2011-2012 ուս. տարվա շրջանավարտներին:

Ս.Ս.-ն իր խոսքում ասաց, որ վատ միջոցներով հնարավոր չէ հասնել լավ նպատակի և կարծես իր խրատական խոսքին օրինակ բերեց՝ «Անօրինականությամբ անհնար է հաստատել օրինականություն»: Համամիտ եմ արտահայտված մտքի յուրաքանչյուր բառի հետ: Հիմա հարց է առաջանում՝ Վահե Ավետյանի մահվան փաստով հարուցված քրգործում առկա թերությունները, անհրաժեշտ, բայց չկատարված քննչական գործողությունները, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը միջադեպին, չստուգելու փաստն ի՞նչ բարոյական նպատակ է հետապնդում: Ի՞նչ բարոյական միջոցներ են օգտագործվում կոնկրետ այս դեպքում: Վահեի բալիկներին հայրիկի սպանության իրական հանգամանքներն իմանալու հնարավորություն տալու նպատակ կա՞: Հարցեր շատ ունեմ: Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել: Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծված ընտրություններով սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունները ժողովրդավարությունից խոսելիս: Ինձ մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվել՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մի դեպքում են իրենց թիմակիցների անօրինական ու հանցավոր արարքներին իրական գնահատական տալիս՝ միայն երբ հանցավոր թիմակիցը հակադրվում է իր հովանավորներին: Այսօրվա Գյումրին՝ որպես լավագույն օրինակ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---