ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում հետաձգվել են մինչև սեպտեմբերի 15-1930 օգոստոսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Համագործակցություն 2012» զորավարժությունը, որ կայանալու է Հայաստանում հայտարարված սեպտեմբերի 3-8-ի փոխարեն տեղի կունենա սեպտեմբերի 15-19: Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, զորավարժությունները հետաձգվել են հայկական կողմի խնդրանքով տեխնիկական պատճառներով: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, զորավարժությունների ժամանակ, որոնք կանցնեն «Բաղրամյան» զորավարժարանում, կմշակվի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորամիավորումներն ու հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ միջազգային դիտորդները: Մասնակիցների ընդհանուր թիվը կհասնի 2000: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |