ԵՄ-ն մտահոգված է պատանդների առևանգումով Վրաստանում

ԵՄ-ն մտահոգված է պատանդների առևանգումով Վրաստանում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտահոգված է Վրաստանում պատանդներ վերցնելու միջադեպպով վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում, հայտնել է Մայքլ Մենը՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը Վրաստանում սկսվեց տեղաբնակներին պատանդ վերցրած ավազակախմբի ոչնչացման հատուկ գործողությունը: Ըստ Վրաստանի ՆԳՆ վերջին տվյալների, բոլոր պատանդները ազատվել են, 11 գրոհային ոչնչացվել է, փոխհրաձգության արդյունքում զոհվել է 3 հատուկջոկատային, 5 վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այժմ տեղաբնակներից պարզում ենք կատարվածի հանգամանքները»,-ասել է Մայքլ Մենը լրագրողներին Բրյուսելում:

Ըստ նրա, ԵՄ-ն դիտորդներ չի ուղարկել միջադեպի վայր:

Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ ավազակախումբը Վրաստանի տարածք է ներթափանցել Դաղստանից: ՌԴ սահմանապահ ծառայությունը չի հաստատել տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---