Մայրաղաղաքի դպրոցների ուսուցիչների 20 տոկոսն արդեն վերապատրաստվել է

Մայրաղաղաքի դպրոցների ուսուցիչների 20 տոկոսն արդեն վերապատրաստվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների օգոստոսյան եզրափակիչ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են մայրաքաղաքի դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրասատական աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրադակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը նշել է, որ մայրաղաղաքի դպրոցների ուսուցիչների 20 տոկոսը մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող մանկավարժների վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստում անցած 1040 ուսուցիչներից 974-ը ատեստվորվել են, մնացածը փաստաթղթերի թերի լինելու պատճառով ատեստավորում չեն անցել, իսկ 2 ուսուցիչ ստացել է տարակարգ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկը և շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի մանկավարժներին նախորդ տարվա աշխատանքի համար: Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ անցյալ տարի ներդրված «Շախմատ» առարկան դարձել է Հայաստանի կրթական համակարգի խորհրդանիշը: Անդրադառնալով դասագրքերի բաշխման հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցներում սահմանվի վարձավճարների հավաքագրման սահուն մեխանիզմ, որպեսզի այդ հարցը ծնողի համար սոցիալական բեռ չդառնա: Նշելով, որ Երևանը անցյալ տարվանից ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության համանախագահությունը և Երևանը հռչակվել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ նախարարը առաջարկել է Երևանի քաղաքապետին համագործակցության հուշագիր վավերացնել՝ 2015-ին նախատեսվող Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համատեղ իրականացնելու նպատակով: Խորհրադակցության ընթացքում քննարկվել է նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական և ԿԳՆ-ի ենթակայության ավագ դպրոցների միջև գույքի փոխանակում կազմակերպելու հարցը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաջիկա ձմռանը Երևանի բոլոր հիմնական և ավագ դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ:

ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական ծրագրերին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը և այլ խնդիրների: Պարզաբանելով տնօրեններից մեկի մտահոգությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ տնօրենները 65 տարին լրանալուց հետո, սահմանված կարգի համաձայան, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտնից: Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի՝ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի նույնպես մայրաքաղաքի բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---