Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին հրաժարվել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներից

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին հրաժարվել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հինգշաբթի օրը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը հրաժարվել Սիրիայի դեմ պատժամիջոցներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կոչ ենք անում հակասիրիական պատժամիջոցներ ընդունած պետություններին անհապաղ հանել դրանք»,- հայտարարել է ՄԱԿ առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայի հարցով ԱԽ նիստում:

Նա անթույլատրելի է համարել «անօրինական զինված խմբավորումների ֆինանսական, նյութական, տեխնիկական աջակցությունը որպես մարդասիրական որակելու որոշ երկրների փորձերը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---