Կարմիր պղպեղներ ու կոպեկներ` Երևանում Հունգարիայի հյուպատոսարանի առջև

Կարմիր պղպեղներ ու կոպեկներ` Երևանում Հունգարիայի հյուպատոսարանի առջև

PanARMENIAN.Net - Առավոտյան ժամը 11.00-ից Երևանում Հունգարիայի պաշտոնական հյուպատոսարանի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվում` իրենց վրդովմունքն արտահայտելու երեկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու և ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ:

Մի քանի տասնայակ քաղաքացիներ արդեն հավաքվել են և շարունակվում են հավաքվել հյուպատոսարանի մոտ, նրանց թիվն արդեն հասել է մոտ 100-ի: Ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի պատին են փակցրել «Տարածքը տրվում է վարձով» և «Հունգարիա, դավայ դասվիդանիա» և « Pay 3 bln and buy a murder» գրությամբ պաստառները: Որպես Հունգարիայի հանդեպ վրդովմունքի արտահայտում ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի դիմաց կոպեկներ են նետում, շենքի մոտ նրանք նաև կարմիր բիբարներ են շարել (կարմիր բիբարը Հունգարիայի խորհրդանիշերից մեկն է - խմբ.): Վերջում ակցիայի մասնակիցները նաև ձվեր են նետել հյուպատոսության շենքի վրա:

Ի դեպ, նույն առթիվ ակցիա է կազմակերպված նախագահականի դիմաց, որը մեկնարկել է նույնպես 11.00-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---