Ա.Իսկանդարյան. ԼՂՀ-ն ամենակայացածն է հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններից

Ա.Իսկանդարյան. ԼՂՀ-ն ամենակայացածն է հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամենակայացածն է հետխորհրդային տարածքի բոլոր չճանաչված հանրապետություններից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ Անկախության օրվան: «ԼՂՀ-ն հաղթեց պատերազմում, վերահսկում է տարածքը, ձևավորել է պետական ինստիտուտներ, ունի Սահմանադրություն, խորհրդարան, նախագահ»,-ասել է նա:

Ըստ նրա, ԼՂՀ-ն արդեն կայացել է որպես անկախ պետություն, և միջազգային ճանաչումից բացի, ունի անկախ պետությանը հատուկ բոլոր տարրերը:

Ինչ վերաբերում է հանրապտեւթյան խնդիրներին, ապա ըստ Իսկանդարյանի, բացի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական բալանսի պահպանումից, ամենակարևորը շինարարության, տարածքների յուրացման, քաղաքների ու գյուղերի վերականգնման հարցերն են, ժողովրդագրական խնդիրները, քաղաքական համակարգի զարգացումը:

ԼՂՀ անկախությունը հռչակվեց 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի Ժողպատգամավորների շրջանային խորհրդի համատեղ նիստում՝ ԼՂԻՄ և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---