Հունգարացի հայագետ. Վաղը Հունգարիայում մեծ բողոքի ակցիա է լինելու![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Վաղը Հունգարիայում մեծ բողոքի ակցիա է լինելու՝ կապված ՍաՖարովի արտահանձնման հետ: Ակցիային իրենց մասնակցությունը հաստատել են հազարավոր հունգարացիներ: Այս մասին յասօր , Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը: Զիգմոնդը նշեց, որ ինքը հպարտ է, որովհետև հունգարացիները արտահայտեցին իրենց կամքը՝ դեմ գնալով կառավարությանը.« Հունգարացիները ցույց են տվել և շարունակում են ցույց տալ, որ հայերի կողքին են: Այս ընթացքում նրանք հանդես են եկել մի շարք ակցիաներով, և այսօր էլ ես այստեղ եմ և խոսում եմ ոչ թե իմ երկրի կառավարության, այլ իմ ժողովրդի անունից և ասում եմ, որ մենք հայերի կողքին ենք»: Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել հունգարական 2 ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաև՝ տեղի կաթոլիկ եկեղեցին: Զիգմոնդը Հունգարիայի այս քայլը բացատրում է նրանով, որ այժմ Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, բացի այդ կառավարությունը նախապես Ադրբեջանից երեշխիք է ստացել, որ հանցագործը կաշարունակի կրել պատիժը: Նա պնդում է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը իրականում հայամետ է: Նա նշեց նաև, որ վաղը և հետագա ակցիաների ժամանկ էլ ժողովուրդը պահանջելու է, որ կառավարությունը միջազգային բոլոր հարթակներում պայքարի, որ Սաֆարովը բանտարկվի կամ Ադրբեջանում կամ որևէ այլ երկրում: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |