Այժմ Եվրոպան պետք է հասկանա, թե ինչու Ղարաբաղը երբեք չի համաձայնի ներառվել Ադրբեջանի կազմում

Այժմ Եվրոպան պետք է հասկանա, թե ինչու Ղարաբաղը երբեք չի համաձայնի ներառվել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - ՀՅԴ պատգամավոր, Եվրանեստի Բյուրոյի անդամ, Եվրանեստի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանում հունգարական պատվիրակության անդամներին: Վահան Հովհաննիսյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ: Ցավով եմ գրում ձեզ այս նամակը, քանի որ զգում եմ, որ հայերի և հունգարացիների միջև բարեգամության ոգին գրեթե անհետացել է` կապված վերջին իրադարձությունների հետ:

Ինչպես դուք հրաշալի հասկանում եք, նակտի ունեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ով ձեր երկրում ցման ազատազրկման էր դատապարտվել ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու կապակցությամբ:

Ինչպես գիտեք, նա ձեր երկրում դատապարտվել է նրա համար, որ սպանել է լեյտենանտ Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել: Դաժան սառնասրտությամբ նախապես ծրագրված սպանությունը կարող է հաեմատվել միայն ադրբեջանցու մոտ խղճի խայթի և զղջման լիակատար բացակայության հետ: Վերջին 8 տարիների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները, քաղաքական առաջնորդները, հայտնի հասարակական գործիչները բազմիցս իրենց հիացմունքն են արտահայտել այս զազրելի արարքի կապակցությամբ: Այս կերպ, Հունգարիայում ոչ ոք անգամ չէր կարող կասկածել, որ Սաֆարովին Բաքվին վերադարձնելու դեպքում, կընդունվի որպես հերոս, իսկ այս վախկոտ սպանությունը` որպես հաղթանակ և գալիք սերունդների համար հպարտության աղբյուր:

Դա էլ հենց տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ ձեր երկիրը որոշեց Սաֆարովին ուղարկել Բաքու, այսինքն` ազատել:

Ես չեմ պատրաստվում կանգ առնել Սաֆարովի արտահանձնման իրավական կողմի վրա, որը, բացի արդարադտության նորմերի խախտումից, Ադրբեջանի կառավարության համար վտանգավոր նշան է շարունակել սադրել` սեփական ժողովրդին Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ բռնության դրդելով:

Հունգարական իշխանությունների գործողությունների հետևանքները ոչ միայն կանխատեսելի էին, այլ նաև ակնհայտ, ուստի Հունգարիան լիովին պատասխանատու է նրա համար, որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանը բանտում անգամ 10 տարի չի մնացել, ինչպես նաև այն քայլերի համար, որոնց կդիմի Ադրբեջանի ռազմական ռեժիմը, որն էյֆորիկ վիճակում է Սաֆարովի ազատման կապակցությամբ:

Մեր եվրոպացի գործընկերների հետ կիսվող ընդհաուր արժեքներին հասցված վնասն այնքան մեծ է, որ չեմ կարծում, թե ինչ-որ ուշացած արձագանք կփոխհատուցի այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն առաջացել է:

Սակայն հիմա, երբ Ադրբեջանում մարդասպանն ազգային հերոս է ճանաչվել, Հունգարիայի և այլ եվրոպական երկրների հանրությունը պետք է հասկանան պատճառները, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չեն համաձայնի ներառվել Ադրբեջանի կազմում»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---