Թեհրան. Իրանական ՌԾՈւ-ն բավականին կմոտենա ԱՄՆ ափերին

Թեհրան. Իրանական ՌԾՈւ-ն բավականին կմոտենա ԱՄՆ ափերին

PanARMENIAN.Net - ԻԻՀ ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլլա Սայյարին հայտարարել է, որ իրանական բանակը 12 մղոն հեռավորությամբ կտեղակայվի ԱՄՆ ափերի մոտ: Նա ընդգծել է, որ Իրանի ՌԾՈւ-ն բազմակողմանիորեն հետախուզական աշխատանքներ է տանում Պարսից ծոցում` հետևելով այնտեղ ամերիկյան նավերի տեղափոխմանը, իսկ մի քանի տարի անց Իրանի ՌԾՈւ 12 մղոն հեռավորությամբ կմոտենա ԱՄՆ ափերին:

Անդրադառնալով Կասպից ծովում ներկայությանը, Սայարին նկատել է, որ Իրանի ՌԾՈւ այս շրջանում գործում են` ելնելով Կասպից ծովում ԻԻՀ 20-տոկոսանոց բաժնից, հաղորդում է «Իննովեշչանիեն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---