Էնի Լենոքսը Ժնևում ելույթ կունենա Նանսենի փախստականների պարգևատրման արարողությանը

Էնի Լենոքսը Ժնևում ելույթ կունենա  Նանսենի փախստականների պարգևատրման արարողությանը

PanARMENIAN.Net - Հանրահայտ երգչուհի, երգահան, արշավական, ակտիվիստ և բարի կամքի դեսպան Էնի Լենոքսը հոկտեմբերի 1-ին Ժնևում ելույթ կունենա ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Նանսենի Փախստականների պարգևատրմանը:

Ինչպես հայտնում է ՄԱԿ Փախստականներին օգնության գործակալությունը, 2011 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմահ Գբովին նույնպես կմասնակցի մրցանակաբաշությանը:

«Ես շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու ՄԱԿ ՓԳՀ Նանսենի փախստականների պարգևատրման արարողությանը Ժնևում: Մենք հաճախ դժվարանում ենք ճանաչել այս աշխարհի իրական հերոսներին: Նանսենի փախստականների պարգևը հնարավորություն է տալիս մեր երախտիքը հայտնել բոլոր նրանց, ովքեր անդադար աշխատում են մարդասիրական նպատակներով, հաճախ լինելով չգնահատված և վտանգելով իրենց կյանքը: Ես օգտվում եմ այս հնարավորությունից պատվելու այս մրցանակաբաշխության մեջ մարմնավորված անսասան մարդասիրական ոգին»,- ասել է երգչուհին:

Այս տարվա Նանսենի փախստականների պարգևի հաղթողի անունը կհայտարարվի մրցանակաբաշխության արարողությունից առաջ` սեպտեմբերի 18-ին, Ժնևի Ազգերի պալատի մամուլի սենյակում:

Նանսենի փախստականների պարգևը հիմնադրվել է 1954 թվականին ի պատիվ նորվեգացի հետախույզ, գիտնական և Փախստականների գերագույն լիգայի առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի: Այն ամեն տարի տրվում է մի անձի կամ կազմակերպության` ի բարօրություն ակնառու աշխատանքի համար: Նանսենի փախստականների պարգևը բաղկացած է Շվեյցարիայի և Նորվեգիայի Կառավարությունների կողմից շնորհված հուշամեդալից և 100.000 ամերիկյան դոլլար դրամական մրցանակից: Հաղթողը կարող է իր ընտրությամբ որևէ մի բարեգործական ծրագրի կամ նպատակի ծառայեցնել մրցանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---