The Beautified Project ռոք խումբն ու մի քանի այլ երգիչներ կերգեն «Ռոքն ընդդեմ ՄԻԱՎ-ի» համերգին

The Beautified Project ռոք խումբն ու մի քանի այլ երգիչներ կերգեն «Ռոքն ընդդեմ ՄԻԱՎ-ի» համերգին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպում է The Beautified Project ռոք խմբի մասնակցությամբ «Ռոքն ընդդեմ ՄԻԱՎ-ի» համերգը: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, համերգի հատուկ հյուրերն են Սոնա Ռուբենյանը, Արթուր Ալեքը, Նարինե Դովլաթյանը և Սուսաննա Պետրոսյանը: Համերգի ընթացքում կհաղորդվի ճշգրիտ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Սրահում կտեղադրվեն տեղեկատվական սեղաններ և մասնակիցներին կտրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տպագիր նյութեր:

Համերգը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան թատրոնում: 2004 թվականից ՀԿԽԸ-ն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են հանրային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---