ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ» ՀԵՏ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

PanARMENIAN.Net - Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են բջջային կապի ազգային օպերատոր «Ուզդունրաբիթ» ընկերության ռոումինգի բաժնի եւ SMS-ծառայության ղեկավարների հետ, հաղորդում է «Day.az » գործակալությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է ձեռնարկության եւ «Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապօրինի գործունեություն իրականացնող» «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ կնքված գործարքը: Դիվանագետները տեղեկացրել են բաժնի աշխատակիցներին, որ «Ուզդունրաբիթ» ձեռնարկության համագործակցությունը ոչ մի իրավական հիմքեր չունեցող «Ղարաբաղ Տելեկոմի» հետ երկկողմ միջազգային ռոումինգի ծառայության շրջանակներում ապօրինի է, ինչպես նաեւ տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական նամակ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նյութեր են ներկայացրել ընկերությանը: Պատասխան նամակում, որը դեսպանատունը ստացել է «Ուզդունրաբիտա» ընկերությունից, ասվում է, որ համագործակցությունը «Ղարաբաղ Տելեկոմի» հետ միջազգային ռոումինգային ծառայության շրջանակներում դադարեցվել է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---