ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում իր երկրի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը: Հասան Ռոհանին, իր հերթին, ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի խտրականություն միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման ոլորտում: Նրա խոսքերով, Իրանը պատրաստ է համագործակցել ամբողջ աշխարհի հետ, ապացուցելու համար, որ Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակներով է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---