Հալեպում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ

Հալեպում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ

PanARMENIAN.Net - Առավոտյան Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում կառավարական զորքերի կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ: Այս մասին «Սուրիա» հեռուստաալիքին հաղորդել է Հյուսիսային նահանգի ռազմական հրամանատարության շտաբի աղբյուրը: Ըստ նրա, չեզոքացվել են ահաբեկչական խմբավորումների ռազմական փոխադրամիջոցներ, որոնց վրա տեղադրված են եղել գնդացիրներ:

Հալեպի բնակիչները աջակցություն են ցուցաբերում զինծառայողներին` օգնելով հայտնաբերել գրոհայինների թաքստոցները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---