«Եթե բոլորը» ֆիլմը կցուցադրվի Կիպրոսում

«Եթե բոլորը» ֆիլմը կցուցադրվի Կիպրոսում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը կցուցադրվի Կիպրոսում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը: Նրա խոսքով, այն կցուցադրվի սեպտեմբերի 19-ին հայ համայնքի համար: Բացի դրանից, ֆիլմը կմասնակցի Հարավային Կորեայի, Ռումինիայի, Մոսկվայի, Անապայի և ԱՄՆ-ի կինոփառատոներին:

Նատալյա Բելյաուսկենեն ծանոթացել է Միքայել Պողոսյանի և Արմեն Ջիգարխանյանի հետ Մինսկում` գարեջրի գովազդի նկարահանման ժամանակ: Այդտեղից էլ սկսվել է նրա ծանոթությունը Հայաստանի հետ:

Ֆիլմի հերոս Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն նրա հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որպեսզի օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ ու արկածներ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքն իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած կեչին կյանքի խորհրդանիշ է և ոչ միայն հանգուցյալների հիշատակի բեռ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---